ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի քրեական հետախույզներն ու Երևանի պարեկները հայտնաբերեցին փախցրած մեքենան

Մարտի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից անհայտ անձը փախցրել է իր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ահազանգից ժամեր անց մեքենան հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում: Նույն վայրում հայտնաբերվել, մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել ու Մալաթիայի բաժին է տարվել 40-ամյա մի տղամարդ: Տուժողից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: