ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երևանի պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները

23.08.2022 14:42 Միջոցառումներ

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները մայրաքաղաքում պարբերաբար անցկացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 19-ի երեկոյան էր։
Պարեկների շարային ստուգատեսին վերջին ցուցումները տվեցին պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ինչից հետո ոստիկանները դուրս եկան ծառայության։ Արդյունքում՝ մի քանի ժամում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 230 դեպք։ Բոլոր դեպքերում կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
7 վարորդ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 19-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 29 տրանսպորտային միջոց չէր անցել տեխնիկական զննություն, 13-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 2 մեքենայի դիմապակին մգեցված էր։
Պարեկների հատուկ ուշադրության կենտրոնում էին ոչ սահմանված մասերում փողոցը հատող հետիոտները։ Հայտնաբերվեց նման 21 քաղաքացի. նրանց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ինչպես ուժեղացված, այնպես էլ ամենօրյա ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերում և վարչական պատասխանատվության են ենթարկում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործելու կանոնները խախտող անձանց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին հասարակական վայրում ծխախոտային արտադրատեսակ օգտագործող՝ 3, և վարելու ժամանակ ծխախոտային արտադրատեսակ օգտագործող 12 վարորդ։ Բացի այդ, հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային բաժիններ բերման ենթարկվեց 3 անձ։
Նմանատիպ ուժեղացված ծառայությունները պարբերական են։