ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

23.10.2023 16:09 Միջոցառումներ

Հոկտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4007 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 195, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 245 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 225, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 260, հեռախոսից օգտվելու՝ 182, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57 իրավախախտումներ։ 123 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 3-ը՝ բեռնատարներ, 478-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 95 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 9791 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 169 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 146, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 488 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, չամրակապված վարելու՝ 1382, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, հեռախոսից օգտվելու՝ 323 իրավախախտումներ։ 432 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 964-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1157-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 30-ը՝ բեռնատարներ, 475-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 46 անձ։