ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները հայտնաբերել են թմրամիջոց ու ծալովի դանակներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները Շենգավիթում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Մասնավորապես, նրանք մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 3 երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին ժամեր անց։ Նրանք Բագրատունյաց փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին մի խումբ տղամարդկանց։ Նրանց մոտ կաթուցիչ և ծալովի դանակներ կային։ Տղամարդիկ ներկայացվել են տարածքային քննչական բաժին։