Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են թմրամիջոց և սառը զենք
25.01.2023 15:06
Արձանագրված դեպքեր
Հունվարի 22-ին, կեսգիշերին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Պարեկները Հյուսիսային պողոտայում և Արգիշտիի փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու երիտասարդի: Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Արգիշտիի փողոցում ձերբակալվածի մոտ կային նաև կաթուցիչներ ու ծալովի դանակ։ Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։