ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները գիշերային ծառայության ընթացքում զենք-զինամթերք են հայտնաբերել

Պարեկները գիշերային ծառայության ընթացքում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հունվարի 25-ին, ժամը 4.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի բեռնախցիկի տեսանելի հատվածում առկա էր 23-ամյա վարորդի «ԱԿՍ-366» մոդելի հրազենը, իսկ 20-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Էջմիածին քաղաքի բնակիչ երիտասարդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: