Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հոկտեմբերի 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա երկու երիտասարդի՝ երկուսն էլ Արմավիրի մարզի բնակիչ։ Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակե գլանակ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ կար նաև մեքենայում։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: