1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը ներկա էր պարեկների ավարտական քննությանը

28.12.2022 17:57 Միջոցառումներ

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն ծառայության համապատասխան մարզերում։
«5-ամսյա կրթական գործընթացն ավարտվել է։ Իրականացվել են նաև սցենարների վրա հիմնված վերապատրաստումներ սովորողների համար, որպեսզի նրանք պրակտիկ առումով շատ ավելի մեծ փորձառություն ունենան։ Իրականացվել է նաև մեթոդության ծրագիրը Երևանի պարեկային գնդի շրջանակներում, ինչը ևս թույլ է տալիս պրակտիկ տեսանկյունից փորձ հավաքել, ավելի պատրաստ լինել տվյալ մարզում ծառայության իրականացման համար»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ։
Նույն օրը ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկեց Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մանրամասները։ Արփինե Սարգսյանը նշեց , որ քաղաքացիներին պարեկային ծառայության առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մարզերում կկազմակերպվեն աշխատանքային տոնավաճառներ, ինչը թույլ կտա շատ ավելի ընդգրկուն ներկայացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում ապագա պարեկների դերն ու նշանակությունը։
«Դեկտեմբերի 12-ից արդեն հայտարարությունը տարածվել է։ Մինչև հունվարի 27-ը ունենք դիմումների ընդունելության փուլ։ Այդ ժամանակահատվածում իրականացնելու ենք տարբեր իրազեկման միջոցառումներ, ընդ որում՝ պարեկներն անձամբ են այցելելու մարզեր։
Նախատեսվում է հունվարի 10-ին և 11-ին իրականացնել իրազեկման միջոցառումներ Սյունիքի մարզում։ Բնակիչները կկարողանան միջոցառումների շրջանակում մոտիկից ծանոթանալու գործընթացին: Տեղում կլինի նաև դիմումների ընդունելություն, ինչը կհեշտացնի դիմումների ներկայացման գործընթացը: Նաև ունենք պայմանավորվածություն, որ այն քաղաքացիները, որոնք դիմումատու են և պետք է մասնակցեն բժշկական զննության, ապա կկարողանան ոստիկանության աջակցությամբ տեղափոխվել կրթահամալիր կամ այլ կառույց, որտեղ կիրականացվեն այդ ստուգումները»,-հավելեց Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։