1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

Վերջին օրերին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութեր: Իրավախախտումն արձանագրելու համար Բերդկունք գյուղի մոտ նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արարատի մարզի բնակիչ 43-ամյա տղամարդու կասկածելի վարքը ստիպում է իրավապահներին նրան տեղափոխել ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվում են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և կանեփի սերմի նմանվող հատիկներ:
Ըստ 43-ամյա տղամարդու` կաթուցիչում մարիխուանա է, դա և կանեփի հատիկները գտել է մեկ ամիս առաջ և պահել անձնական օգտագործման համար:
Նման մի դեպք էլ պատահեց Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում, երբ Գեղարքունիքի պարեկները կանգնեցրին իրավախախտ վարորդին: Ստուգման ընթացքում վարդենիսցի 25-ամյա վարորդը գրպանից նետեց կաթուցիչ: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրան ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Վարդենիսի բաժին: Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
25-ամյա երիտասարդը հայտնել է, թե կանեփը հավաքել է վայրաճ թփերից և իր օգտագործման համար պատրաստել թմրանյութ:
Մայիսի 23-ին, գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 25-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Վարորդին, նրա հասակակից ուղևորին, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Սևանի բաժին: Այդ ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա ուղևորը հայտնել է, որ մոտը թմրանյութ կա: Ոստիկանության Սևանի բաժնում ուղևորի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու դեղնականաչավուն զանգված: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: