257 հոգեմետ դեղահաբ՝ օտարերկրացու մոտ. Արագածոտնի պարեկների բացահայտումը
11.04.2024 16:55
Արձանագրված դեպքեր
Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակի բաժին են տեղափոխել մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտանբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։