Պարեկները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
09.02.2022 11:05
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 8-ին Հալաբյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 23-ամյա Տիրան Մ.-ին, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: