Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
02.06.2022 17:03
Միջոցառումներ
Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումների ընթացքում պարեկային ծառայության կարգախմբերն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։ Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ շրջանավարտների ծնողներին հորդորելով տրանսպորտային միջոցները չվստահել երեխաներին։ Պարեկային ծառայողները հետևողական են լինելու և յուրաքանչյուր ապօրինության արագ արձագանքելու են։