Պարեկային ծառայության ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 1-ին Գայի պողոտայից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Վահան Գ.-ին, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: