Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
13.08.2021 12:11
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 12-ին Լեոյի և Պարոնյան փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 42-ամյա Արման Մ.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Մ.-ն ներկայացվել է նախաքնական մարմնին: