ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

17.11.2022 19:49 Պարզաբանում
Պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե, իբր «պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների չեզոքացուցիչները հանվել և վաճառվել են»։
Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները պարբերաբար անցնում են զննություն, որոնց ընթացքում նման դեպքեր չեն արձանագրվել։
Բացի այդ, Պարեկային ծառայության ծառայողական մեքենաները սպասարկվում են Հայաստանում համապատասխան մակնիշների պաշտոնական ներկայացուցչությունների կողմից։ Մեքենաների վրա նման անօրինական գործողությունների դեպքում, կազմակերպությունները պարզապես չէին սպասարկի նշված տրանսպորտային միջոցները։