1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեկամյա պարեկային ծառայության արդյունավետ պայքարը հանցավորության դեմ

07.07.2022 17:46 Միջոցառումներ

Արդեն մեկ տարի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում է պարեկային ծառայության Երևանի գունդը: Այս տարվա ապրիլից էլ մայրաքաղաքի հաջողված փորձը ներդրվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում: Առաջիկայում ևս չորս մարզի հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկը կհսկեն պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումները:
Յուրաքանչյուր նոր գործ ենթադրում է որոշակի թերություններ, որ հիմականում փորձի պակասի հետևանք են: Մայրաքաղաքի պարեկներն էլ առաջին օրերին հանդիպեցին բարդությունների՝ հատկապես ճանապարհային երթևեկության հարցում դառնալով քննադատության առարկա: Սակայն, ի պատիվ նրանց, ի պատիվ ոստիկանության կրթահամալիրում նրանց կրթած դասախոսական կազմի, ի պատիվ ծառայության և ոստիկանության ղեկավարների` հաշված օրերի ընթացքում թերությունները շտկվեցին, իսկ առավելություններն աստիճանաբար դարձան ակնառու: Եվ այսօր, ստեղծումից մեկ տարի անց, պարեկային ծառայության արդյունքները բոլոր առումներով գոհացուցիչ են, իսկ մայրաքաղաքն այլևս անհնար է պատկերացնել առանց պարեկային կարգախմբերի հոգատար ծառայության:
Պարեկները ոչ միայն ապահովում են հասարակական կարգը, կարգավորում ճանապարհային երթևեկությունը, այլև պայքարում են հանցագործությունների դեմ, հայտնաբերում հետախուզվողների: Մեկ անգամ չէ, որ նրանց արագ ու գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտվել են հանցագործություններ, բռնվել օրինազանցներ ու հետախուզվողներ, կանխվել վեճ ու կռիվների հնարավոր հետևանքներ:
Հատկապես արդյունավետ է պարեկների համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ինչը ակնառու է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում: Սա արդեն հատուկ ուշադրության թեմա է նաև այն պատճառով, որ 2022 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի: Այդ չարիքի դեմ անզիջում և հետևողական պայքար են մղում ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները` քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, և վստահորեն կարող ենք փաստել, որ պայքարն ավելի քան արդյունավետ է: Արդյունավետության հարցում էլ իրենց լրջագույն ներդրումն ունեն նաև պարեկները:
Խոսենք թվերով: Գործունեության մեկ տարվա ընթացքում միայն Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք, «հարուստ» տեսականիով` մարիխուանա, շոկո, սփայս, մետամֆետամին, կոկաին, կրիստալ, մեթադոն և այլն: Արդեն իսկ հասցրել են ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերել նաև Շիրակի և Լոռու պարեկները: Հատկապես տպավորիչ էր Շիրակի պարեկների բացահայտումներից մեկը:
Հունիսի լույս 25-ի գիշերը Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով նրանք կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել էին կանեփանման բույսեր։ Պարեկները վարորդին և ուղևորին բերման էին ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել էին հեղուկով և մոտ 950 գրամ կանեփանման չորացված զանգվածներով լցված պլաստիկ տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, և այլն։
Կատարելագործվելու տեղ միշտ կա, և այս գիտակցումով է շարունակվում պարեկային ծառայության աշխատանքը: Մայրաքաղաքի փորձն արդեն հնարավորություն է տալիս մարզերում կազմակերպվող ծառայությունը զերծ պահել սկսնակի սխալներից, արագ հմտանալ և հասարակական կարգի պահպանումը, ճանապարհային երթևեկության կարգավորումն ու հանցագործությունների դեմ պայքարն իրականացնել նվիրվածությամբ, պարտքի գիտակցմամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: