Պարեկայինները ծառայություն կատարելիս հետախուզվողի են հայտնաբերել
16.09.2021 12:39
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 3-րդ գնդի 3-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 16-ին Աճառյան փողոցից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Ռուբեն Մ.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: