Պարեկայինները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
08.11.2021 13:41
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 7-ին Գայի պողոտայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արսեն Ղ.-ին, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արսեն Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: