1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկների առօրյայից երկու դրվագ

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի պարեկները Վարդենիս-Մարտունի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենա: Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ 28-ամյա վարորդն ու Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 26-ամյա ուղևորը ոստիկաններին են ներկայացրել թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ և առանց թույլտվության գազային ատրճանակ:

Ըստ նրանց` արդեն պատրաստի կաթուցիչը ժամեր առաջ գտել էին Քասախ գյուղում և միասին օգտագործել, իսկ ըստ վարորդի` ատրճանակը գնել է Երևանի մի սուպերմարկետից:
Կազմված փաստաթղթերն ուղարկել են Վարդենիսի քննչական բաժին:
Փետրվարի 12-ին Գավառ քաղաքում ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցը շահագործվել է փոխարինված համարանիշերով:
Նորատուսի բնակիչ վարորդը և նրա եղբայրը, սակայն, խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին և ենթարկվել վարչական ձերբակալման:
Անձնական զննության ժամանակ եղբոր մոտ հայտնաբերվել է դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: