Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Փետրվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4747 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 308, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 233, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 140, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 793 և 1750 այլ իրավախախտումներ։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 203-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 231-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որոնցից 1-ը՝ բեռնատար, 215-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 113 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15797 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 260 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 219, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 825 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 109, չամրակապված վարելու՝ 2965, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 235, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 455, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 84, արագության գերազանցման՝ 1220 և 4437 այլ իրավախախտումներ։ 388 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1940-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1498-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 97-ը՝ բեռնատարներ, 559-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ։