ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին փող էր առաջարկել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել: Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: