Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունիսի 24-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3915 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 150, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 223 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 246, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 195, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 120 և 1458 այլ իրավախախտումներ։ 130 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 126-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 586-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 43 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13826 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 225, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 813 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3637, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝380, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1805 և 3495 այլ իրավախախտումներ։ 450 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1518-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 534-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 90-ը՝ բեռնատարներ, 242-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 55 անձ։