Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Ապրիլի 29-ից մայիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 222 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 562, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 201, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 413 և 1613 այլ իրավախախտումներ։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 128-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 118-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 62 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12068 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 170 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 182, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 665 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 2549, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 264, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 417, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 35, արագության գերազանցման՝ 1534 և 3306 այլ իրավախախտումներ։ 353 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1470-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 564-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 33 անձ։