Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 245 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական վկայականի՝ 285 անձ։ 69 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 29-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 182-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները, հայտնաբերել են 1 հետախուզվողի, ինչպես և տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 51 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպք։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։