Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Ապրիլի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4579 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 294 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 809, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 143, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 339 և 1436 այլ իրավախախտումներ։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 198-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 97-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 128-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 59 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14062 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 222 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 242, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 798 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝108, չամրակապված վարելու՝ 2857, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 350, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 85, արագության գերազանցման՝ 1920, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 3994 այլ իրավախախտումներ։ 329 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1448-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 862-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 24-ը՝ բեռնատարներ, 256-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 46 անձ։