1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

08.05.2023 16:58 Միջոցառումներ

Մայիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5228 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 158 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 182, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 155, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 332, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 750 իրավախախտումներ։ 206 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 426-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7232 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 191 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 239, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 419 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 86, չամրակապված վարելու՝ 876, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 148 իրավախախտումներ։ 347 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1506-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 38 անձ։