Պարեկները ոսկետափցի երիտասարդի մեքենայում մեկփողանի ողորկափող հրացան են հայտնաբերել
07.02.2024 14:07
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին Երևան-Մեղրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենա: Կայանման պատճառը պարզելու համար մոտեցել են նշված մեքենային, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մեկփողանի ողորկափող հրացան: 32-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է հանգուցյալ պապին, և առանց համապատասխան փաստաթղթերի՝ օգտագործում է ինքը:
Ոսկետափ գյուղի բնակիչ երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Մեքենան տեղափոխվել է Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: