ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

12.12.2022 15:31 Միջոցառումներ

Դեկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1337 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 119 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 193 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 18-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 22-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 8-ը՝ անընթեռնելի, 3-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 270, տեխնիկական զննություն չանցած՝ 394 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 61 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 617 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 121 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 37, առանց վարորդական իրավունի վկայականի՝ 74 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված վիճակում, 109-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 323-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 14 անձի։