1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի պարեկները երկու «ԲՄՎ»-ի ուղևորներին թմրամոլության կասկածանքով տեղափոխել են Վաղարշապատի բաժին

Արմավիրի պարեկները փետրվարի 8-ին Մերձավան գյուղում ծառայություն իրականացնելիս գիշերվա ժամը 1-ին ստուգման նպատակով կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 24-ամյա արթիկցի վարորդի ու 25-ամյա մերձավանցի ուղևորի վարքագիծն Արմավիրի պարեկներին թվացել է կասկածելի: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ էլ պարեկների կասկածները հաստատվել են. թեև անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ըստ ուղևորի` մեքենայի սրահում կա կաթուցիչ և թղթե փաթեթ` երկուսն էլ լցված դեղնականաչավուն զանգվածով: Նա հավելել է, որ թմրամիջոցն իրենն է, հումքն էլ ինքն է հավաքել կանեփի վայրաճ թփերից և իր օգտագործելու համար պատրաստել թմրանյութ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նույն օրը Մարգարայի խճուղում ծառայելիս Արմավիրի պարեկները կանգնեցրել են մեկ այլ «ԲՄՎ»: Ստուգման ընթացքում մեքենայի 25-ամյա երևանցի վարորդն ու գրեթե հասակակից ուղևորները դրսևորել են կասկածելի վարք:
Երեկոյան ժամը 9-ի կողմերը թմրամոլության կասկածանքով երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ ուղևորներից մեկը գցել է երեք փաթեթ:
Բացի վարորդից` մյուս երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, նաև` բյուրեղանման զանգված, իսկ հայտնաբերված երեք կաթուցիչից երկուսում կանեփանման զանգված էր:
Երկուսն էլ հայտնել են, որ հայտնաբերվածն իրենցն է` անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հաջորդ օրը զննություն է կատարվել Մարգարայի խճուղում: Հիշյալ «ԲՄՎ»-ից մոտ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել է երեք փաթեթ՝ երկուսը լցված դեղնականաչավուն, մեկը` բյուրեղանման զանվածով:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: