1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները հետապնդել են հետախուզվող մեքենան, կանգնեցրել այն ու վարորդին բերման ենթարկել

Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։ Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։ Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են միայն մեքենաները։ Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ։ Կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող «Լեքսուսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հորդորում ենք ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ։