Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին Տերյան փողոցում
24.11.2021 11:42
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 23-ին Տերյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գարեգին Ս.-ին, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գարեգին Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: