Պարեկները վանաձորցի երիտասարդին հայտնաբերեցին հանցանքի վայրում
26.10.2023 12:19
Արձանագրված դեպքեր
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.27-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Վանաձոր քաղաքի հանրախանութներից մեկի աշխատակիցն ու հայտնել, որ հանրախանութի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, որ խանութում դիմակավորված անձ կա, հնարավոր է, որ գողության նպատակով է մուտք գործել:
ՊԾ Լոռու մարզի պարեկները Տիգրան Մեծի փողոցում ծառայության ընթացքում ժամը 00.37-ին նշված հանրախանութի նկուղում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Բազումի բաժին են տարել դեմքը գլխաշորով ծածկած մի երիտասարդի:
36-ամյա վանաձորցու խուզարկությամբ հայտնաբերվել են լապտերներ, համակարգչային մկնիկ, քաղցրավենիք, պտուտակներ և շարֆ: Նա ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: