1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիշերային ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա

Հուլիսի 27-ի գիշերը ծառայություն իրականացնող պարեկները վարչական իրավախախտում կատարելու համար Երևանի Բագրատունյաց պողոտայում կանգնեցրել են «ՎԱԶ-21099» մակնիշի մի մեքենա: Խախտումը ձևակերպելիս վարորդի և ուղևորի անհամարժեք վարքագիծը կասկածի տեղիք է տվել: Ժամը 2.20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 38-ամյա վարորդին ու 29-ամյա ուղևորին:
Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ, իսկ վարորդի մոտ` մարիխուանա և ավելի քան 7 գրամ մեթամֆետամին: Ըստ նախնական տվյալների` երիտասարդ ընկերոջը կաթուցիչը տվել է 38-ամյա վարորդը:
Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: