Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
17.01.2022 10:51
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունվարի 16-ին Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Արտակ Ն.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: