Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում
21.01.2022 12:01
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունվարի 20-ին Կոմիտասի պողոտայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Ենոք Մ.-ին, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: