ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

28.02.2022 12:32 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 10-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 36-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 17-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 9-ը՝ փակված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 63 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։