1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել

Պարեկները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել

Նոյեմբերի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի պարեկները շրջիկ ծառայություն իրականացնելիս Քարակերտ գյուղի կենտրոնական փողոցում նկատել են երկու երիտասարդների, որոնցից մեկը նստած էր չշահագործվող «ՎԱԶ-2106»-ի մեջ: Անձը պարզելու նպատակով պարեկները մոտեցել են նրանց և այդ ընթացքում «ՎԱԶ-2106»-ի սրահում նկատել են պայուսակ: Պարեկների հարցին ի պատասխան՝ 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ պայուսակն իրենն է և մեջն ատրճանակ կա: Քարակերտցի երիտասարդը ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: Խուզարկությամբ պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը գազային ատրճանակ է, որի համար չունի համապատասխան փաստաթղթեր: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: