ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 3-ին Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են ներկայացրել 45-ամյա Վաղարշակ Ս.-ին, որը 2019 թ. օգոստոսի 9-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: