Պարեկները դրամանենգության դեպք են բացահայտել
09.11.2023 12:05
Արձանագրված դեպքեր

Նոյեմբերի 8-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով Կոմիտասի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 24-ամյա և 23-ամյա երկու երիտասարդների: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են նույն սերիան և համարն ունեցող տասներկու 20 000-դրամանոցներ: Նա ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը և ձերբակալված երիտասարդը ներկայացվել են նախքննական մարմին: