ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները գիշերային ծառայության ընթացքում հետախուզվողների են հայտնաբերել

Պարեկները գիշերային ծառայության ընթացքում հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին, ժամը 03.20-ին, Իսակովի պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հովհաննես Ս.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեկտեմբերի 14-ին, ժամը 02.05-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Վարազդատ Գ.-ին, որը նոյեմբերի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարազդատ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: