ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

Պարեկները մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 23-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցում, տեխնիկական զննություն չունենալու համար, կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ մեքենայի պահոցում նրանք նկատել են գազային ատրճանակ: Նոյեմբերյանցի վարորդը ատրճանակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: