ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները պայքարում են նաև թմրամոլության դեմ

Մայիսի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ծառայություն իրականացնող պարեկները խախտում կատարելու համար կանգնեցրել են մի «Մերսեդես»: Վարորդը, սակայն, դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երբ պարեկները հարցրել են, թե մեքենայում կա՞ արգելված իր կամ առարկա, 35-ամյա տղամարդը դիմել է փախուստի` այդ ընթացքում նետելով ծխախոտի երկու տուփ ու երկու փաթեթ: Պարեկները վարորդին բռնել են, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Ըստ վարորդի` փաթեթներում թմրանյութ է, գտել և պահել էր անձնական օգտագործման համար:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: