ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները «Մերսեդեսի» վարորդի մոտից թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 8-ին, ժամը 04.15-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ տղամարդու պայուսակից հայտնաբերվել են մոխրացած հետքերով ծխամորճ և 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով տարա:
Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։