Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
20.01.2022 10:54
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 19-ին Հրազդանի կիրճից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Մերուժան Բ.-ին, որը 2020 թ. մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: