Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին Բաղրամյան պողոտայում
30.05.2022 12:26
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 28-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Կարլեն Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: