1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

Նոյեմբերի 29-ի ժամը 18.15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ծառայության ընթացքում Շատին բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մանիշի մի մեքենա: Արտաքին ստուգման ժամանակ բեռնախցիկի տեսանելի հատվածում պարեկները նկատել են «ԻԺ-17» որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 16 մմ տրամաչափի 6 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով և պարկ, որի մեջ կարմրախայտ ձկներ էին:
«ՎԱԶ-21214»-ի վարդենիկցի 33-ամյա վարորդը հայտնել է, որ հրացանն օրինական է, իսկ փամփուշտները զորամաս հանձնելու համար բերել էր մարտական դիրքերից, սակայն չի հանձնել: Հայտնել է նաև, որ ձկները որսացել են Արատես բնակավայրի գետից:
Վարորդը և համագյուղացի չորս ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը և նշված անձինք ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: