ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի և հաշիշի նմանվող զանգվածներ. Երևանի պարեկների բացահայտումը

Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Խանջյան փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 28, 33 և 43 տարեկան երեք տղամարդկանց։ 28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող փոշենման զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, ինչպես նաև հաշիշի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը և հայտնաբերված զանգվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։