Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6087 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 260, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 192, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 99, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2238 և 1708 այլ իրավախախտումներ։ 108 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 197-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 94-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 528-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 96 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14507 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 213, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 837 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 2396, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 315, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1087, արագության գերազանցման՝ 970 և 3748 այլ իրավախախտումներ։ 370 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1650-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1093-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 53-ը՝ բեռնատարներ, 825-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 44 անձ։