1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

27.06.2022 17:28 Միջոցառումներ

Հունիսի 20-ից 27-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 245 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 181 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 13-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ փակված, 16-ը՝ անընթեռնելի, 2-ը՝ առանց համարանիշերի, 198-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1238-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 61 անձի՝ հայտնաբերելով 5 հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 681 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 49 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 47 անձ։ 7 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 45-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 369-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 10 անձ։

Հունիսի 20-ից 27-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 64 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 57 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 63-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 402-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 9 անձ։