ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

04.04.2022 16:45 Միջոցառումներ

Մարտի 28-ից ապրիլի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1939 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 87, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 180 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ առանց համարանիշերի, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 10-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ փակված համարանիշերով, 2-ը՝ գերձայնային ազդանշաններով, 178-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները հայտնաբերել են 1 հետախուզվողի, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 24 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր: